«Տիտանիկ II»-ը ծով դուրս կգա 2022-ին
«Տիտանիկ II» նավի կառուցման մասին
ազդարարվել է 2012-ին: Նախապես հայտարարվել էր, որ նավը կարող է ծով դուրս
գալ 2016-ին, սակայն այդ տարեթիվը փոոխվեց նախ 2018-ի, 2019-ի, ապա 2022-ի:
Նավը կկառավարի դրա սեփականատեր Blue Star Line-ը: Այն կաշխատի
յուրաքանչյուր շաբաթ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ (Նյու Յորք) ուևորությունների
ժամանակ:
Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերի խոսքով, որը ֆինանսավորում է 500
մլն դոլար արժողությամբ նախագիծը, հայտարարել է, որ նավը ծով դուրս կգա
Դուբայից:
Նավում կլինի ճաշարան, նավախցեր, պարահանդեսի սրահ և աստիճաններ՝ ինչպես օրիգինալ նավում:
«Տիտանիկ II» -ը նաև կունենա կործանված նավի շարժիչի կրկնօրինակը:
Նավը նաև զինված կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու համար:
Նավը ծով դուրս կգա 2022-ին՝ ուղիղ 110 տարի անց առաջին «Տիտանիկ»-ի ծովում հայտվելուց հետո:
Առաջին ուղևորությանը կմասնակցի 2400 ուղևոր և անձնակազմի 900 անդամ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ