Ավտոմեքենայի փոխարեն կանխիկ գումար
Այս տարի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողները ավտոմեքենա չեն ստանա, կառավարությունը որոշել է նրանց դրամական պարգև տալ: Հոկտեմբերի 18-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի համաձայն՝ բյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 11 մլն դրամ գումար է հատկացվում, որից 10 մլն 400 հազար դրամը կտրվի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին՝ յուրաքանչյուրին 5 մլն 200 հազար դրամ, իսկ 600 հարյուր հազար դրամը կտրամադրվի տարվա «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին:
Նշենք, որ ավանդաբար «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղցթողները վարչապետի կողմից ավտոմեքենաներ էին ստանում, իսկ «Լավագույն տնօրենին» հատկացվում էր համակարգիչ: Այս տարի փաստորեն իրավիճակ է փոխվել նաև այս առումով. կառավարությունը նվերների փոխարեն որոշել է կանխիկ գումար տալ: Նշենք, որ նախկին տարիներին կառավարությունը յուրաքանչյուր մեքենայի ձեռքբերման համար հատկացնում էր 5 մլն դրամ գումար: Պարգևատրվողների համար թերևս գումարն ավելի նախընտրելի տարբերակ է. նրանք ավտոմեքենայի փոխարեն այս անգամ 5 մլն 200 հազար դրամ գումար կստանան, եթե իհարկե, այդ պարգևավճարից հարկային պահումներ չարվեն:
Նշենք, որ համաձայն սահմանված ընթացակարգի՝ հաղթողների անունները գաղտնի են պահվում, չնայած որ արդյունքներն ամփոփվել են դեռևս սեպտեմբերի 25-ին: Անուններն հայտարարվում է հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ բեմից, երբ վարչապետը «Լավագույն դաստիարակին» և «Լավագույն ուսուցչին» հանձնում է խոշոր մրցանկաները, իսկ «Լավագույն տնօրենն» այս տարի համակարգչի փոխարեն կստանա 600 հազար դրամ գումար:
Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ