Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ

Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը
Հայաստան

Նա այդքան տղամարդկություն չունի, որ ներողություն խնդրի. ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ առողջապահության նախարարի հոր մասին

Օրեր առաջ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրն ուսումնասիրելու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ՝ իրավիճակին և մասնագետների կարծիքին ծանոթանալու նպատակով:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ մասնագիտական խմբում ներգրավված են եղել բնապահպանության փոխնախարարը, Երկրաբանության, Ֆիզիկայի և Կենսաբանության ինստիտուտների ներկայացուցիչներ:

«Մենք փորձագետներին ներկայացրինք բացթողումներն ու խնդիրները, որոնք առկա են «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաթղթերում: Այս փուլում փորձագետների այցի նպատակը ընդհանուր իրավիճակին ծանոթանալն էր: Ըստ ամենայնի, նրանք առաջիկայում նախատեսում են գալ ամբողջական կազմով և հետազոտություններ սկսել»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ միջազգային փորձագետները հանդիպել են նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչների, այլ մասնագիտական խմբերի հետ, իսկ թե ինչ եզրակացության են հանգել, իրեն հայտնի չէ:

Շահեն Խաչատրյանն անդրադարձել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հոր՝ Ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գևորգ Թորոսյանի և ԵՊՀ երկրաբանության ամբիոնի դասախոսներ ու բնապահպանների միջև տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ Գևորգ Թորոսյանը Ամուլսարի հարցով քննարկման ընթացքում ու ավելի ուշ՝ սոցցանցում վիրավորել էր բնապահպաններին ու ոլորտի գիտնականներին՝ նրանց որակելով «չկայացած մասնագետների խումբ», «ինքնակոչ փորձագետներ», կիսագրագետներ, որոնց «վարչապետն արդեն նետել է աղբամանը»՝ կասկածի տակ դնելով նրանց իրականացրած հետազոտության որակն ու հայտարարել էր, թե Ամուլսարի հանքը պետք է շահագործվի։

Քննարկմանը մասնակցել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը, որը սաստել էր առողջապահության նախարարի հորը՝ պահանջելով չխոսել կառավարության անունից:

Շահեն Խաչատրյանն ասաց, որ Գևորգ Թորոսյանի պահվածքի վերաբերյալ նամակ են ուղղել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և սպասում են նրա պատասխանին: Երկրաբանը նաև նշեց, որ խիստ կասկածներ ունի «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրված լիցենզիայի օրինականության հարցում և հակված է կարծել, որ Գևորգ Թորոսյանն համագործակցում է այդ ընկերության հետ՝ սպասարկելով նրանց շահը:

«Գևորգ Թորոսյանը խեղաթյուրեց եղելությունը՝ ասելով, թե վիճաբանություն է տեղի ունեցել մասնագիտական խմբի հանդիպման ընթացքում, իբր, մենք կեղծ տեղեկատվություն ենք ներկայացրել և վիճաբանության արդյունքում իբր ինքը մեզ նեղացրել է: Այդպես չի եղել: Նա նիստից հետո Facebook-ում գրառում է արել՝ վիրավորելով մասնագիտական խմբին: Ինքը բացահայտ հայտարարում է, որ մեր ֆակուլտետում մասնագետներ չկան... Մենք այս պահին փոխվարչապետին գրել ենք, որ այդ մարդը եկել և խոչընդոտում էր մեր աշխատանքները, այնուհետ գնացել և համացանցում վիրավորեց մեզ: Մենք Ավինյանին տեղեկացրինք, որ պետական աշխատողը նման արարք է թույլ տվել, մենք ակնկալում ենք պատասխան: Գևորգ Թորոսյանն այդքան քաջություն չունի, որ ներողություն խնդիր, այդքան տղամարդկություն չունի, բայց ես անպայման կգնամ նրանց գործակալություն և իր երեսին կասեմ ինչ պետքն է»,-ասաց Շահեն Խաչատրյանը հավելելով, որ իրենց համար թեման փակված չէ: