Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերի հնարավորության մասին
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքականության մեջ եթե շրջադարձի էլ գնա, ապա միայն մեղմ ձևով:
«Մեր իրավիճակում դժվար է կտրուկ փոխել մոտեցումները: Մենք գտնվում ենք հստակ ռազմաքաղաքական միության մեջ (ՀԱՊԿ-ում-Խմբ.), և դրան որևէ այլ տեսանելի այլընտրանք չկա: Ես կարծում եմ, որ եթե լինեն ինչ-որ շրջադարձեր, ապա դրանք կարվեն մեղմ ձևով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ առաջ Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ մոտեցումներ ուներ քաղաքականության մեջ:
«Սակայն մի բան է ընդդիմության մեջ լինելն ու ասելը, որ ռուսական ռազմաբազաները պետք է դուրս բերվեն Հայաստանից, պետք է անդամակցել ՆԱՏՕ-ին, և այլ բան, երբ դու անմիջական պատասխանատվություն ես կրում անվտանգության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- հավելել է Քոչարյանը:
Պատասխանելով հարցին, թե տեսնում է արդյոք Ռուսաստանի հետ համագործակցությունից հեռանալու փորձեր, Քոչարյանը կատակել է. «Վերջերս Comedy club-ը Երևանում ցուցադրեց շատ հետաքրքիր տեսարան, երբ մի քանի երկիր քննարկում են իրենց փոխհարաբերությունները: Շատ դիպուկ ու հումորով բնութագրվում է այն ամենը, ինչ կատարվում է այժմ, և այն, թե ինչ տեղի կունենա առաջիկա 2-3 տարում»,- ասել է Քոչարյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ