Բյուջեի դեֆիցիտը փակում ենք նոր վարկերով. Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի վարկային միջոցներ
ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր նիտում հավանություն տվեց Ասիական զարգացման բանկից 50 մլն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նախագծին:
Նախատեսվում է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը՝ 50 մլն դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156 մլրդ 915 մլն 705.5 հազ. ՀՀ դրամ), ուստի, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն ԱՄՆ դոլար է: Այն բաղկացած է 2017թ. եւ 2018թ. համար առանձին ենթածրագրերից՝ համապատասխանաբար 40 մլն ԱՄՆ դոլար եւ 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Ծրագիրը միտված է ՀՀ ֆինանսական շուկաների ընդլայնմանը: Այն, մասնավորապես, ներառում է՝ (ա) վարկառուի պետական պարտքի եւ ֆիսկալ ռիսկի կառավարման գործելակերպի եւ քաղաքականության հզորացում, (բ) պետական արժեթղթերի եւ փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավում, (գ) ֆինանսական գործիքների բազայի եւ ներդրողների ընդլայնում եւ կորպորատիվ թափանցիկության ամրապնդում:
«Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման Է հանդիսանում սահմանված ժամկետներում վերը նշված ոլորտներում մի շարք միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը, որոնք արդեն իսկ ամբողջությամբ իրականացված են:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր, ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի ստորագրումը գտնում ենք նպատակահարմար»,- ասված է ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ