Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019-ի պետական բյուջեն. Փաշինյան
Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019 թվականի պետական բյուջեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
NEWS.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհրդարանը չհասցնի քննարկել եւ ընդունել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Օրենքը նախատեսում է այդպիսի դեպքեր եւ եթե չհասցնենք, ոչ մի պրոբլեմ չկա»:
Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ եթե հաջորդ տարվա բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, իսկ դա նշանակում է, որ սոցիալական ծախսերը, այդ թվում որոշ ոլորտներում աշխատավարձերի բարձրացումները, որոնք նախատեսված են 2019 թվականի բյուջեով, չեն կատարվի մինչեւ բյուջեի ընդունումը:
Նշենք, որ ԱԺ-ում 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից. ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ: Սակայն ԱԺ-ն ամենայն հավանականությամբ 14 օր անց ցրվելու է:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ