Ազատամուտցիները գյուղապետի հրաժարականի պահանջով այսօր կրկին փողոց են դուրս եկել
Ազատամուտցիները գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով այսօր կրկին փողոց են դուրս եկել։
Համայնքի բնակիչներն արդեն երկու օր է երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ դասադուլ են հայտարարել։
Մարզպետ Վահե Ղալումյանն ավելի վաղ ասել էր, որ գյուղապետի
գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է, քանի որ նրա դեմ քրեական
գործեր կան հարուցված։ Սակայն Մարտիրոսյանը երեկ աշխատանքի էր գնացել, որն
էլ կրկին բնակիչների զայրույթն է հարուցել։
Գյուղապետը հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, և բողոքի այս ակցիաներն անձնական թշնամանք է որակում։
Երեկ մարզպետ Վահե Ղալումյանն «Ազատության»-ն ասել էր,
որ Ազատամուտում իրավիճակն իսկապես լարված է։ Մի քանի ժամում գյուղապետի
դեմ 940 ստորագրություն է հավաքվել այն պարագայում, երբ գյուղում
ընտրության մասնակցում է 1300-1400 մարդ։ Այդուհանդերձ իրենք դեռ խնդրին
վերջնական լուծում չեն կարողանում տալ։
«Երկկողմանի կոչ ենք անում կտրուկ քայլեր չձեռնարկել, ճանապարհ չփակել։
Փորձենք երկխոսել և սպասել, քանի որ քննչական մարմնում գյուղապետի դեմ մի
քանի կետերով քրեական գործեր կան հարուցված», - նշել էր մարզպետը:
Արդեն մի քանի ամիս է ազատամուտցիները բողոքի ակցիաներ են անում և
պահանջում նախկին «Հանրապետական» գյուղապետի հրաժարականը, ով, ըստ
գյուղացիների, տարիներ շարունակ տարատեսակ չարաշահումներ է իրականացրել,
յուրացրել գյուղի բյուջեն։ Ժորա Մարտիրոսյանը կտրականապես հրաժարվում է
պաշտոնից հրաժարվել։ Գյուղացիների բողոքն իր դեմ թշնամանք է համարում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ