Ասել եմ՝ կա վարկած, չեմ պնդել, որ այդպես է. Վանեցյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասով ՀՔԾ պետի հայտարարության մասին
Մենք չենք փորձում երբեւիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքը Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չունեն։
Նա պնդեց՝ ասել է, որ կա վարկած «Մարտի 1-ի» դեպքերին այդ զենք–զինամթերքի օգտագործման մասով, չի պնդել, որ հենց այդպես է. «Տվյալներ էին ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին փաստացի պատկանող տարածքում առկա է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որը հնարավոր է առնչություն ունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ։ Այդ օրերին տարբեր լրատվականներ ցանկանում էին ինձանից լսել խոսք, որով ես պետք է մեղադրեի այս կամ այն անձին «Մարտի 1-ի» զենքերի օգտագործման մեջ։ Ես ասել եմ, որ կա վարկած, որ հնարավոր է օգտագործվել է, իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքում կպարզվի այդ զենքերը օգտագործվել են մարտի մեկին թե ոչ։ Այո, եղել է փորձաքննություն եւ Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարել է, որ զենքերը որեւէ առնչություն չունեն այս դեպքերի հետ»։
Վանեցյանը հավելեց, որ օբյեկտիվ քննություն է իրականացվել. «Շատ կարեւոր եմ համարում, որ օբյեկտիվ քննություն է իրականացվում։ Մենք չենք փորձում երբեւիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա, որ մեզ տան մեզ համար կամ հանրության համար ցանկալի տեղեկություն»,-եզրափակեց ԱԱԾ տնօրենը։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով նախկին վարչապետ հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքներում հայտնաբերված զենքերին, ասել էր
«Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերի գործով փորձաքննությունն ավարտվել է: Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան»։
Ավելի վաղ` օգոստոսի 8-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից անօրինական զենքեր էին հայտնաբերվել: Դրանից հետո իրավապահները հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին:
Ավելի ուշ մամուլում տեղեկություններ եղան, որ այդ զենքերի մի մասը կիրառվել է 2010-ի դեպքերի ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանի որդին ու եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսիների վարորդներին, առեւանգել մեքենաները, այրել, հետո կրակահերթ բացել նրանց տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ