Հայաստանը` արշավների նոր հանգրվան. LA Times
«Lоs Angeles Times»-ի թղթակից, հայազգի Ռալֆ Վարդապետյանն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանի տուրիստական ներուժին արշավների սիրահարների համար։
«Իմ որդու` Մարկի հետ արդեն մի քանի ժամ դժվարությամբ քայլում էինք ձյան հաստ շերտի միջով, եւ երբ քամին հաղթահարելով՝ հասանք բլրի գագաթին, ապա 8մ-ից ավելին մառախուղի միջից չէր երեւում: Մեր առջեւում էլ այն հրաբխային գագաթն ու ժայռերն էին, որոնց ուզում էինք հասնել, սակայն, Հայաստանի Կովկասյան լեռների բարձր գագաթներից մեկին կանգնած` հպարտ էինք, որ այդքան հեռու էինք հասել», - գրում է Ռալֆ Վարդապետյանը: (http://www.latimes.com/travel/la-tr-armenia-hiking-20181014-htmlstory.html)
Նրա խոսքով` նախկին ՀՍՍՀ-ն ոչ ոք չէր համարում լեռնագնացության վայր: Սակայն, անկախության մոտ տասնամյակում ուժեղացող ժողովրդավարական կառավարության շնորհիվ Հայաստանը դարձել է լեռնագնացության հետաքրքրաշարժ եւ ապահով վայր: Հեղինակը պատմում է, որ լեռնագնացության ընթացքում մի քանի օրում հանդիպել է լեռնագնացների Ֆրանսիայից, Անգլիայից, Կանադայից, Բելգիայից եւ Ավստրալիայից:
Վարդապետյանը Դիլիջանի ազգային պարկը համեմատում է ԱՄՆ-ի «Գրեյթ Սմոքի Մաունթինս» ազգային պարկի հետ, Արագածը` Սիեռա Նեւադայի բարձրադիր լեռների հետ` իր զառիվայրերով եւ ձյունածածկ գագաթներով: Հեղինակը գրում է, որ Սեւանա լիճը երկու անգամ ավելի մեծ եւ 300մ ավելի բարձր է Թահո լճից, եւ չնայած որ նույնքան զուլալ չեն Սեւանի ջրերը, սակայն շրջակայքը զերծ է մեքենաների խիտ հոսքից եւ կողք կողքի կառուցված բազմաթիվ առանձնատներից:
Վարդապետյանը նաեւ գրում է, որ լեռնագնացության ընթացքում հնարավոր է այցելել բազմաթիվ հնամենի տաճարներ եւ աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներ: Սակայն կլինեն նաեւ մարտահրավերներ, ինչպես օրինակ` անկանխատեսելի եղանակը, լեռնային չընդգծված ճանապարհները, անծանոթ բնությունը, տոպոգրաֆիկ քարտեզների հայերեն լեզուն եւ, իհարկե, Հայաստան հասնելու երկարատեւ թռիչքը:
«Բայց երկիրը փոխհատուցում է նրանց, ովքեր պատրաստակամ են հաղթահարել այդ բոլոր խոչընդոտները», - գրում է Վարդապետյանը: - «Ես վաղուց էի պատճառ փնտրում, որպեսզի այցելեմ Հայաստան: Դեթրոիթում մանկությանս տարիներին հայրս հաճախ էր պատմում, որ 20-րդ դարի սկզբին մեծացել է Կովկասի լեռներում»:
Նա որդու հետ մեկ շաբաթ ուներ Հայաստանում անցկացնելու համար, որի ընթացքում քայլել են Երեւանով, այցելել են Սեւանավանք, Դիլիջանի ազգային պարկ, Գոշ լիճ, որը Տրանսկովկասյան արահետի (TCT) մաս է կազմում:
Նշվում է, որ TCT-ն, ի վերջո, կձգվի Վրաստանից մինչեւ Հայաստան եւ ավելի` միացնելով գոյություն ունեցող եւ հետագա ազգային պարկերը: Վարդապետյանները այցելել են Ջուխտակ վանք, սակայն նրանց հիմնական թիրախն Արագած լեռն էր: Երկար ուսումնասիրություններից հետո Հայաստան գալով` ի վերջո ամեն ինչ տեղն է ընկել. Քարի լճի մոտ վրանում գիշերելով` նրանք հանդիպել են բելգիացի լեռնագնացների, ում ուղեկցում էր Նվեր Ավետիսյան անունով լեռնագնացության ուղեկցորդը: Եղանակային բարդ պայմանների եւ առատ ձյան պատճառով` նրանք որոշել են մագլցել Արագածի հարավային կողմը եւ չեն փոշմանել:
«Մեր լեռնագնացության ընթացքում շատ փոքր մասն ենք հասցրել տեսնել այն ամենից, ինչ Հայաստանի 4 ազգային պարկերը կարող էին մեր առջեւ բաահայտել… Գուցե մի օր կրկին կփորձեմ բարձրանալ Արագածը հյուսիսից` իմանալով, որ դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի», - գրում է Ռալֆ Վարդապետյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ