Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առաջիկայում կհրապարակի Bloomberg գործակալությանը տված Ռ.Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա երկրորդ նախագահի տեսակետներին գալիք ընտրությունների և դրանց իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին Aysor.am-ին ասաց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Տեղի է ունեցել որոշակի անախորժություն։ Նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիաընկերությանը, հարցազրույցը բավականին տևական էր, և տևել է մոտավորապես մեկ ժամ։ Հրապարակման մեջ տեղ են գտել ընդամենը մի քանի նախադասություններ։ Եվ գալիք շաբաթ մենք մեդիաընկերության համաձայնությամբ պատրաստվում ենք հրապարակել հնարավորինս ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա», - ասաց Վ.Սողոմոնյանը։
«Ցավում եմ, որ մինչ այդ ուղղակի ոչ բարեխիղճ ձևով որոշակի հատվածներ հարցազրույցից տեղ են գտել լրատվամիջոցներում, թեև դրանք չեն տարածել ոչ ես, ոչ Bloomberg մեդիաընկերությունը։ Այդքանով, իմ կարծիքով, տեղի է ունեցել անբարեխիղճ մոտեցում լրագրողական աշխատանքում», - նշեց նա։
Վ.Սողոմոնյանն ընդգծեց, որ հարցազրույցի գրեթե ամբողջական տարբերակը առաջիկայում կհրապարակվի։
«Հարցազրույցում որևէ գաղտնիք չկա, որ մենք չէինք ուզենա, որ հրապարակվեր։ Պարզապես, այն հրապարակվել է այն ձևով, որը նախընտրել է խմբագրությունը։
Առաջարկում եմ սպասենք ամբողջական տեքստին, ոչ թե կոնտեքստից աղճատված, որը արվել է, և որը ես անբարեխիղճ եմ անվանում, այլ ամբողջական հատվածներից հանրությունը կտեղեկանա նախագահ Քոչարյանի տեսակետներին և գալիք ընտրությունների, և իր մասնակցության մասին», - ասաց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ