Սեւ ծովում Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիներով պանամական ջերմանավ է խորտակվել
Սեւ ծովում խորտակվել է Պանամայի դրոշի ներքո լողարկող ջերմանավ՝ մետաղի ջարդոնի բեռով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ նավը դուրս էր եկել Ազով նավահանգստից եւ գտնվում էր ափից 50 մղոն հեռավորությամբ: Այն խորտակվել է 1,9 հազար մետր խորության վրա:
«Նավի կապիտանից աղետի ազդանշան էր ստացվել ջերմանավի կողաթեքման մեծացման մասին: Անձնակազմի բոլոր անդամներին՝ Թուրքիայի երկու եւ Ադրբեջանի 6 քաղաքացիներին փրկել են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիմա հունական լցանավը նավաստիներին տարհանում է Նովոռոսիյսկ: Նրանց կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:
«Առայժմ դժվար է խոսել խորտակման պատճառների մասին, բայց քանի որ ջերմանավը մետաղի ջարդոն էր տեղափոխում, ապա, նախնականորեն, արտակարգ պատահարին կարող էր հանգեցնել սովորականից ավելի գերբեռնումը»,- հավելել է գործակալության զրուցակիցը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ