Հայաստանում բանջարեղենը թանկացել է 31.5%-ով
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը կամ գնաճը կազմել է 0.8%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.3%: Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած զեկույցից՝ 2018 թ. սեպտեմբերին 2017-ի սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 3.5%:
Ըստ այդմ, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 3.7%, իսկ սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 1.2%: Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 3.6%« իսկ սեպտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1%:
Հունվար-սեպտեմբերին սննդամթերքի գնաճը կազմել է 3.8%, սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 1.2%: Նույն աղբյուրի փոխանցման՝ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 0.3%, սեպտեմբերին՝ օգոստոսի նկատմամբ՝ 0.6%, բրինձը հունվար-սեպտեմբերին՝ 0.3%, հացը՝ 1.8%, միսը՝ 6.3%, տավարի եւ հորթի միսը՝ 10.3%, խոզի թարմ եւ սառեցված միսը՝ 1.5%, գառան, ոչխարի եւ այծի միսը՝ 10.1%, թռչնամիսը՝ 0.7%: Այս տարվա հունվար-սեպտեմբերին ձկան եւ ծովամթերքի գնաճը կազմել է 8.6%, կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբի գնաճը՝ 4.3%, պանիրն ու կաթնաշոռը՝ 0.3%, կարագը՝ 0.2%: Դիտարկվող ժամանակահատվածում, միրգը թանկացել է 1.1%-ով, բանջարեղենը՝ 31.5%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2018 թվականի սեպտեմբերին 2017-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 19.2% գնաճ, իսկ 2018-ի սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ՝ 2.2% գնաճ: Զեկույցում կարտոֆիլի գնաճն առանձին է ներկայացված, այն կազմում է 7.9%, շաքարը՝ 16.2%:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ