Եթե Ջիբրալթարն էլ է բարդ մրցակից, ապա ֆուտբոլ մի խաղացեք
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Ջիբրալթարի հավաքականի հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին եւ սենսացիոն հայտարարություն արել:
«Մեզ բարդ հանդիպում է սպասվում: Ջիբրալթարի թիմը խաղում է հակագրոհներով եւ բարդ է գնդակով խաղացող թիմերի համար: Մենք լավ ենք պատրաստվել»,- ասել է Հարոյանը:
Այսքանից հետո մնում է ասել՝ եթե Ջիբրալթարի դեմ խաղն էլ է բարդ ձեզ համար, ավելի լավ է թարգեք ֆուտբոլը եւ այլ գործով զբաղվեք:
Ամոթ եւ խայտառակություն է նման հայտարարություն անելի մի հավաքականի մասին, որտեղ հանդես են գալիս մարդիկ, որոնք այլ աշխատանք ունեն՝ ձկնորս են, փոստատար, զինվորական, ոստիկան, մերսող եւ ֆուտբոլով զբաղվում են սիրողական մակարդակով:
Ջիբրալթարի հավաքականը 21 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որից հաղթել է միայն երկուսում՝ Մալթային եւ Լատվիային:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ