Եղանակը Հայաստանում. 4 մարզերում սպասվում է անձրեւ. Երեւանում տեղումներ չեն լինի
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է թույլ անձրեւ:
Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 12-ին եւ 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Կոտայքի լեռներում՝ +3+8, ցերեկը` +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +21+23,
Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +11+14,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +13+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +21+24,
Արարատում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +21+23,
Արմավիրում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +21+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +21+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +14+18,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +9+14,
Արցախում՝ գիշերը` +8+12, ցերեկը՝ +12+15:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ