Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովի
շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ֆրանկոֆոն երկրների
պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը, որի
ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը
Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:
Իր խոսքում Փաշինյանը մասնավորապես նշել է. - «Մենք լիովին գիտակցում
ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի
Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն
ապահովելու համար։ Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել
Ֆրանկոֆոնիայի բոլոր անդամ երկրներին և կառավարություններին՝ վստահության
համար։ Ցանկանում եմ նաև մեր շնորհակալությունը հայտնել և շնորհավորել
Մադագասկարի Հանրապետությանը՝ Ֆրանկոֆոնիային իր կարևոր նպաստը բերելու և
այն ձեռքբերումների համար, որ ունեցել եք Անտանանարիվուի գագաթնաժողովից ի
վեր»։
«Բախվելով բազմաթիվ մարտահրավերների, որոնց առճակատվում են մեր
հասարակությունները, կարևոր է, որպեսզի մենք համախմբվենք մեր համամարդկային
արժեքների շուրջ, մշտապես ապահովենք հարգանքը մեր բազմազանության հանդեպ և
խթանենք փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքի տարբեր
հատվածների միջև։ Այդ պայմաններում է, որ «Ապրել միասինը» կարող է լինել
խաղաղության և բարեկեցության աղբյուր ֆրանկոֆոն տարածքում։ Դա շատ գեղեցիկ
ձգտում է, որպեսզի ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և
արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասինը» և որոնք իրենց տեղն են
գտել այն Կոչում, որ մենք պետք է անենք», - ասել է վարչապետը:
«Բախվելով բազմակողմանիության ճգնաժամին` մեր ցանկությունն է նաև ավելի
ամրապնդել համագործակցությունը և քննարկումները Ֆրանկոֆոնիայի և
տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջև տարբեր
բնագավառներում, որոնք վերաբերում են խաղաղության, անվտանգության,
կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, կայուն զարգացման կամ դարձյալ
Մարդու իրավունքների հարգման հարցերին, քանի որ այդ համագործակցությունը
վստահաբար թույլ կտա ավելի արդյունավետ արծարծել այս հարցերը, իսկ
Ֆրանկոֆոնիային՝ շարունակել հաստատվել որպես միջազգային հարաբերությունների
դերակատար։ Այս հրավերը՝ մտորելու այս հարցերի շուրջ, մեր Համաժողովի
աշխատանքների առանցքում է», - հայտարարել է Փաշինյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՖՄԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը,
ինչպես նաև կազմակերպության հետագա գործունեությանը, ֆրանկոֆոն երկրների
միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, երկխոսության
խորացմանը վերաբերող հարցեր:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը այսօր նաև
հանդիպումներ է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի, Բելգիայի
վարչապետ Շառլ Միշելի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ