Այսօր Սինգապուրից մեկնարկում է աշխարհի ամենաերկար թռիչքը
Հոկտեմբերի 11-ին Singapore Airlines ավիաընկերությունը սկսում է Սինգապուր-Նյու Յորք ուղղությամբ աշխարհի ամենաերկար, ոչ տարանցիկ կոմերցիոն թռիչքը: Ավելի քան 15 հազար կմ տարածությունն ինքնաթիռը կհաղթահարի առնվազն 19 ժամում, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությանը:
Տեղափոխման համար կօգտագործվի Airbus A350-900 ULR-ը, որում բիզնես դասի 67 տեղ կա եւ պրեմիում-էկոնոմ դասի 94 տեղ: Ինքնաթիռում էկոնոմ դաս չկա: Singapore Airlines-ը հաղորդում է, որ թռիչքը գործարկվում է ուղեւորերի պահանջարկի շնորհիվ: Ընկերությունը 2004-ին արդեն իրականացրել էր նման չվերթ , սակայն 2013-ին շատ բարձր գնի պատճառով չեղարկել էր այն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ