Հայաստանի հնագույն քաղաքը` փոփոխությունների շրջանում. BBC Travel
Հայաստանում խաղաղ ցույցերը մայրաքաղաք Երեւանում նոր հույս են արթնացրել եւ բիզնեսի ծաղկման հնարավորություն են ստեղծել: Այս մասին գրում է BBC Travel-ի թղթակից Լինդսի Գալովեյը:
Նրա խոսքով` Հայաստանն ընդամենը 3մլն բնակչությամբ փոքր երկիր է, որին, սակայն, հաջողվել է համաշխարհային ալիք բարձրացնել գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխության միջոցով: Ըստ հեղինակի, իշխանության խաղաղ փոխանցումն արդեն սկսել է վերափոխել մայրաքաղաք Երեւանը. բնակիչները նոր բիզնես են սկսել, նախկին բնակիչները վերադառնում են, եւ ավելի մեծ թվով այցելուներ են գալիս քաղաք:
Հեղինակը գրում է, որ Հռոմից ավելի վաղեմություն ունեցող Երեւանի 2800-րդ տարելիցին բնակիչները մտածում են քաղաքում արագ կատարվող փոփոխությունների եւ խոստումնալից ապագայի մասին:
Բեռլինից մեկ տարի առաջ Հայաստան եկած Անի Անդրին, որ պատրաստվում է գյուղական զբոսաշրջության բիզնես հիմնել, BBC-ին ասել է, որ հայերը շփվող են եւ միշտ ուրախ են նոր մարդկանց հյուրընկալել: Մարդկանց հարաբերությունները կայուն են, նրանք միշտ հետաքրքրվում են, թե ինչպես են դիմացինի գործերը, եւ ինչու վերջինս նախորդ օրը չի երեւացել:
Նշվում է, որ շատերի կարծիքով` հայկական մշակույթը ներառական է, նոր մարդկանց գալուստը սովորաբար դրական ընդունելության է արժանանում, եւ դրան նպաստում է մարդկանց ճկունությունը` նոր լեզուներ սովորելու նկատմամբ: Այստեղ հարուստ մշակույթը լավ է պահպանվել` հատկապես նախկին Սովետական միության երկրների հետ համեմատած, եւ պատճառը հիմնականում հնագույն պատմության ընթացքում տարբեր կայսրություններից կրած ազդեցությունն է:
Չնայած հայ ժողովրդի դարավոր դժվարություններին եւ ավանդապաշտությանը` բազմաթիվ Երեւանցիներ շարունակում են նոր գաղափարների եւ մտածելակերպի առջեւ բաց լինել:
Նշվում է, որ Երեւանում վերջերս Smart քաղաքի տարրեր են ներդրվել, որոնց շնորհիվ փորձ է արվում քաղաքում հաղորդակցումը բարելավել եւ կյանքի որակն առավել արդյունավետ դարձնել: Բարեփոխումների շարքում են համայնքային հաղորդակցման համակարգերի կառուցումը` սկսած քվեարկության հայտարարություններից մինչեւ համագործակցման վայրերի կառուցումը, որտեղ հնարավոր կլինի փոխանակվել նոր գաղափարներով:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ