Սպանվել է կոռուպցիայի թեման լուսաբանող լրագրողը
Բուլղարիայում լրագրողի են սպանել: 30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերել են կիրակի, զբոսայգում: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նա կիսամերկ է եղել և, ինչպես պարզել է քննությունը, բռնաբարված:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքով՝ քննությունը շատ ապացույցներ ունի, և հանցագործին բռնելը ժամանակի հարց է:
Քննությունը դիտարկում է բոլոր վարկածները՝ նաև նրա մասնագիտական գործունեությունը: Միջազգային կազմակերպությունները պահանջել են իշխանություններից անհապաղ պատժել մեղավորներին:
«Ցնցված եմ Բուլղարիայում հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սարսափելի սպանությամբ»,- Twitter-ում գրել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը:
Մարինովան բուլղարական TVN հեռուստաալիքով վարել է «Դետեկտոր» հեռուստածրագիրը: Նա լուսաբանել է կոռուպցիայի թեման ու պատմել Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի իրականացման ժամանակ թույլ տրված չարաշահումների մասին:
Նա դարձել է 2017 թվականից ի վեր Եվրամիության երկրներում սպանված 4-րդ լրագրողը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ