Ապրես Զոհրաբյանը՝ Հնդկաստանում դեսպան
Ապրես Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի բարեկամներ Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ընդունել եմ վարչապետի կողմից ինձ արված Հնդկաստանում դեսպան աշխատելու առաջարկությունը : Հայ – հնդկական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և դրսևորվել են ոչ միայն առևտրատնտեսական հարբերություններում այլև նաև հոգևոր հարթության մեջ: Մասնավորապես հին Հայաստանում տարածված Միհրի (Մհերի) դա նույն Միթրայի պաշտանմունքն է, որը ցարդ առկա է նաև Հնդկաստանի հոգևոր – պաշտանմունքային առանձին դրսևորումներում:
Հին պատմություն ունի նաև հայ- հնդկական վերնախավային փոխհարաբերությունները :Կա վարկած համաձայն, որի Բագրատունիների նախարարական ապա և արքայական տոհմը Հայաստանում հայտնվել է ոչ թե Հրեաստանից այլ Հնդկաստանից :Դրա խոսուն վկայությունն է տոհմի անվանումը Բագրատունի այսինքն Բհարատայից եկածներ:Ինչպես գիտեք թե հինավուրց թե ներկա Հնդկաստանի ինքնանվանումն է Բհարատա:
Բագրատունիների և հայոց հանրահռչակ Անի մայրաքաղաքի անվանման հիմքում Ագնի դիցանուն է:
Անուրանալի է նաև հայոց մասնակցությունը հնդկական ազգային ազատագրական պայքարին հանձինս տեղի հայկական համայքի և բազմաթիվ հայ զորահրամանատարների մասնավորապես Գեորգի խանի, որոնք հանդիսացել են բրիտանական գաղութարարներին դիմադրող առանցքային ուժ:
Անուրանալի է նաև գանդիական մեթոդաբանությամբ պայքարի էլեմենտների առկայությունը և կարևորությունը մեր վերջին թավշյա հեղափոխության հաղթանակի մեջ:
Որպես հինավուրց, բայց և նորանկախ պետություններ Հայաստանը և Հնդկաստանը շատ նմանություններ ունեն: Հնդկաստանը սնվելով իր հոգևոր մշակութային ակունքներից, լինելով քաղաքակրթական բևեռ ու հանդիսանալով ժողովրդավարական քաղաքական համակարգով երկիր ընթանում է գիտելքահեն և բարձրտեխնոլոգիական տնտեսության զարգացման ուղղությամբ և հանդիսանում է աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը:Այս առումով հնդական փորձը մեզ համար կարող է շատ ուսանելի լինել:
Հաշվի առնելով իմ հայկական ինքնությունը և իծնե քաղաքացիությունը ինչպես նաև ծանոթությունը հնդկական մենթալիտետին կկարողանամ լավագույնս կամրջել հայ -հնդկական փոխհարաբերությունները և մեր երկրների միջև նորովի զարգացնել մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ռազմական համագործակցությունը վասն խաղաղ , զարգացող աշխարհի և տարածաշրջանի և թող այս գործում մեզ օգնական լինեն Արամն ու Րամը»:
Հարգանքներով Ապրես Զոհրաբյան


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ