Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի եւ ՀՅԴ–ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել է եկրում ստեղծված վիճակը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կարծեմ ամսի 9-ին է վերադառնում, մենք նորից կքննարկենք վիճակը»,–հավելեց Փաշինյանը։
Հարցին, թե արդյոք նախագահը կստորագրի ԱԺ ընդունած աղմկահարույց օրինագիծը, Փաշինյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչպիսին կլինեն նախագահի գործողությունները։
«Կարծում եմ ինքը հայտարարություններ կանի, բայց ես կարծում եմ, որ իմ Փարիզում գտնվելու ընթացքում որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք անպայման մենք հաշվի կառնենք։ Մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը եւ ըստ էության նա պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Ես պատրաստվում եմ ննաեւ այդ հարցազրույցի արդյունքներով նաեւ հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակը եւ հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք։ Կարծում եմ՝ Դաշնակցության հետ նույնպես կլինի հանդիպում, որովհետեւ Փարիզում գտնվելու ընթացքում նաեւ որոշակի շփումներ են եղել Դաշնակցության սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ եւ կարծում եմ, որ կլինի քննարկում»,–ասաց նա։
Փաշինյանը ասաց, որ ստեղված իրավիճակում ինքը դե յուրե է հրաժարական տալիս, սակայն դե ֆակտո հրաժարական չի տալիս։
«Այստեղ ինչն է նրբությունը, ես տեսնում եմ,որ հիմա շատ մեծ հանրային անհագստություն, դժգոհություն կա դրա հետ կապված։ Ես չեմ ուզում նմանվել այն իշխանություններին, որ երկար տարիներ հանրությունը պահանջում է նրանց հրաժարականը, սակայն նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ երբ հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս, բայց պետք է այնպես անենք, որ այս իրավիճակը հանրությանը հասկանալի լինի իր բոլոր նրբություններով, քանի որ որեւէ գործողություն ես չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար։ Բայց մենք պետք է արտահերթ ընտրություններ անենք, ինչպես ես ասացի այս բարիկադային ռեժիմից անցնելու առօրյա աշխատանքային ռեժիմի եւ կոնկրետ արդյունքների հասնենք»,– ընդգծեց վարչապետը։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ