Ինչու իտալացիները մերժեցին ՀՖՖ առաջարկը
ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Նա նաեւ պատմել է, որ իտալացի հայտնի մասնագետներ Ջիանի դե Բիազին եւ Դելիո Ռոսին բանակցությունների համար ժամանել են Հայաստան, սակայն չեն համաձայնել գլխավորել Հայաստանի հավաքականը:
«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը եւ, իմ կարծիքով, սա ամենաօպտիմալ ընտրությունն է: Հավատարիմ մնալով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած սկզբունքին՝ թափանցիկ գործելաոճին, ես ցանկանում եմ հստակ ներկայացնել, թե ինչպես է կայացվել տվյալ որոշումը եւ ինչպես են ընթացել բանակցությունները տարբեր մարզիչների հետ վերջին երկու շաբաթվա ընթացքում: Նշեմ, ՀՖՖ-ն ավելի վաղ չէր մեկնաբանում գործընթացները, քանի որ դա էին պահանջում բանակցությունների մասնակից անձինք:
Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին իսկ օրվանից եղել է թեկնածուների շարքում, ավելին՝ մենք նախնական համաձայնություն ենք ձեռք բերել պարոն Գյուլբուդաղյանցի հետ, որ նա ամեն դեպքում աշխատելու է ազգային հավաքականի շտաբում: Նա իրականացրել է մինչեւ հավաքն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ գործողությունները՝ հրավիրել արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին, հավաքի ծրագիր մշակել: ՀՖՖ-ն նաեւ բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, որոնցից երկուսը համաձայնել են Հայաստան ժամանել՝ ավելի սերտորեն բանակցելու եւ պայմաններին ծանոթանալու համար: Այդ մարզիչներն են եղել իտալացիներ Ջիանի դե Բիազին եւ Դելիո Ռոսին: Նրանք նախապես իմացել են, որ մենք քննարկում ենք նաեւ այլ մարզիչների թեկնածություններ:
Ծանոթանալով իրավիճակին, ուսումնասիրելով Հայաստանի հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը՝ երկու մարզիչն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչեւ գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը:
Մեր կարծիքով, Արմեն Գյուլբուդաղյանցը լավագույնս տիրապետում է իրավիճակին, գիտի ֆուտբոլիստների կարողությունները եւ ունակ է լավագույնս աշխատել ազգային հավաքականի հետ: Հաջողություն ենք մաղթում նրան՝ համոզված լինելով, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կանի առավելագույնը, որպեսզի թիմը արժանապատիվ խաղ ցուցադրի»,- Մելիքբեկյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:
Հիշեցնենք, որ ինքը՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը մի քանի տարի ֆուտբոլային մեկնաբան է աշխատել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ