Հարությունը վիրավորելով ասել է «նեգր», ապա դանակահարել Կոնգոյի քաղաքացուն
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանում հոկտեմբերի 5-ի գիշերը տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին:
Հիշեցնենք, որ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 27-ամյա Կոնգոյի քաղաքացի՝ Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված վիրավորը Կոնգոյի Հանրապետության քաղաքացի՝Երեւանի Արգիշտի փողոցում ժամանակավորապես բնակվող, 40-ամյա Բուենսի Տոնտոնին է։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02;30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում 27-ամյա Հարություն Դ.-ն Տոնտոնիին «նեգր» է անվանել, ինչի հետեւանքով առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Հարություն Դ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Կոնգոյի քաղաքացուն:
Կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները Նալբանդյան փողոցում հայտնաբերել են Հարություն Դ.-ին եւ բերման ենթարկել եւ ձերբակալել: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ