Հարկային օրենսգրքի փոփոխությունները բյուջեում արտացոլված չեն. Կա լրացուցիչ հարկեր հավաքելու հնարավորություն. Նախարար
Մենք չենք համարում, որ 2019 թվականի բյուջեն վերջն է եւ այլեւս անելիք չկա. կարծում ենք, որ կա լրացուցիչ հարկեր հավաքելու հնարավորություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Նրա խոսքով, կան բազմաթիվ լավ ծրագրեր, որոնք իրենց տեղը չեն գտել բյուջեի մեջ, որովհետեւ չկան այդ հնարավորությունները, որ այդ ծրագրերը ներառելով պարտքեր չեն առաջանա:
Նախարարը նկատեց, որ 2019 թվականի բյուջեի նախագծում Հարկային օրենսգրքի փոփոխությունները արտացոլված չեն, որովհետեւ դրանք դեռ քննարկման փուլում են. «Քննարկումների արդյունքում ինչին որ կհասնենք, դա կներկայացվի Ազգային ժողով, կքննարկվի եւ դրանք, կարծում ենք, որ կլինեն հավասարակշռված»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ