Ինգուշիայում ցույցեր եւ ճնշումներ են
Ինգուշիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ Չեչնիայի հետ տարածքներ փոխանակելու որոշման դեմ, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել մոտ տասն օր առաջ՝ երկու հանրապետությունների ղեկավարների միջև:
Առավոտից հարյուրավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի մոտ, որն այսօր քննարկել ու վավերացրել է համաձայնագիրը:
BBC-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ քվեարկությանը զուգահեռ Ազգային գվարդիայի ներկայացուցիչներն օդ են կրակել՝ բողոքի ցույցը ցրելու համար:
Նախօրեին իրավապահները 12-օրյա կալանք էին սահմանել երկու ակտիվիստների նկատմամբ, հարուցվել էին քրեական գործեր՝ այս որոշման պատճառով իշխանություններին վիրավորող տեսաուղերձներ տարածելու համար:
Երեկվանից Ինգուշիայում ինտերնետային կապն անջատված է:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ