Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ
Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
«Օգոստոսին եւ սեպտեմբերին իմ գրասենյակ շատ–շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական են գնահատում գործարարները։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն է, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,– ասաց Արսեն Գասպարյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչեւ դեկտեմբերի սկիզբ, քանի որ գործարարները սպասում են դրան Հայաստանում ներդրումներ անելու համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ