«Բարսելոնայում» կռիվ է ընկել
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ տնային ոչ ոքիից (1:1) հետո անդրադարձել է կատալոնական ակումբի պաշտպանությանը:
«Անհանգստացած չենք, քանի որ մրցաշրջանը երկար է: Սակայն մենք զայրացած ենք վերջին արդյունքներից, քանի որ չէինք սպասում նման բան: «Լեգանեսի» դեմ խաղում մենք հրաշալի էինք հանդես գալիս առաջին խաղակեսում, բայց պարտվեցինք: «Աթլետիկի» դեմ խաղում մենք բավականաչափ պահեր ունեցանք հաղթանակի համար, սակայն չկարողացանք հաղթել:
Հասկանում ենք, որ պետք է ավելի լավ գործենք պաշտպանությունում: Նախորդ մրցաշրջանում մենք հազվադեպ էինք գոլ բաց թողնում, իսկ հիմա մրցակիցները մեզ գոլ են խփում առաջին իսկ փորձից: Չենք կարող մեզ թույլ տալ գոլ բաց թողնել յուրաքանչյուր խաղում: Պետք է ավելացնենք ու ավելի հուսալի գործենք պաշտպանությունում. դա ամենակարեւորն է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Պրիմերայի նախորդ 2 տուրերում «Բարսելոնան» վաստակել է մեկ միավոր եւ Մադրիդի «Ռեալի» հետ 14-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ