Արտերկրում հանդես եկող 18 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի հավաքական
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը:
Ցուցակից բացակայում է ուկրաինական «Զարյայի» հարձակվող Գեղամ Կադիմյանը, որն այս ընտրական փուլում հրավիրվում էր հավաքական:
Լեւոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո ԲելԱԶ» (Բելառուս)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան)
Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)
Արտյոմ Սիմոնյան, «Լե Մոն» (Շվեյցարիա)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ, հայտնում է ՀՖՖ կայքը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
FoodexJapan սննդի և խմիչքների ցուցահանդես. հայկական գինեգործական ընկերությունները միասնական տաղավարո...