Alibaba-ի հիմնադիրը պատրաստվում է թոշակի անցնել
Չինական առցանց առևտրի հսկա Alibaba Group-ի հիմնադիր ու ղեկավար Ջեք Ման հայտարարել է, որ պատրաստվում է լքել պաշտոնն ու թոշակի անցնել, գրում է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ Ման որոշել է լքել պաշտոնը երկուշաբթի՝ սեպտեմբերի 10-ին՝ իր 54-րդ տարեդարձի օրը: Նշվում է, որ թոշակի անցնելուց հետո Ման մտադիր է վերադառնալ իր նախկին աշխատանքին և կրկին անգլերեն դասավանդել:
Մայի խոսքով՝ թոշակի անցնելը ոչ թե մի ժամանակաշրջանի ավարտն է, այլ սկիզբը: Այս կերպ նա կկարողանա ավելի շատ ժամանակ ու միջոց տրամադրել կրթության ոլորտին, քանի որ իրեն «դուր է գալիս կրթությունը»:
Ջեք Ման հիմնել է Alibaba-ն 1999 թվականին՝ հետագայում դարձնելով այն առցանց առևտրի և թվային վճարումների ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ ընկերություններից մեկը: Նրա կարողությունը գնահատվում է 40 միլիարդ դոլար, ինչը դարձնում է նրան Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:
2017 թվականին Ման գլխավորել է Forbes-ի՝ ամենահարուստ չինացիների վարկանշային աղյուսակը՝ առաջ անցնելով անգամ չինական Wanda Group կոնգլոմերատի ղեկավար Վան Ցզյանլինից:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...