Եթե ուզում եք պաշտոնյային լավություն անել, նրան թանկ նվեր չտաք
2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են համարվում պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը, հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները, սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը, հրապարակային մրցույթի արդյունքով տրված կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները:
Այն դեպքում, երբ նման նվերներն իրենց արժեքով գերազանցում են 75 000 Հայաստանի Հանրապետության դրամը, դրանք հաշվառվում են որպես պետական կամ համայնքային սեփականություն:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են Կառավարության սահմանած կարգով հայտնել նման նվերներ ստանալու մասին:
Նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...