Թուրք նախարարը Հայաստանում ձերբակալված թուրքի մասին
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանում ձերբակալված և 2 ամսով կալանավորված ամերիկաբնակ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի հարցին։
Օգոստոսի 23-ին Քևին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Օքսուզին հայտնաբերեցին Երևանում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան կալանավորված Օքսուզի հարցով որևէ պահանջ ներկայացրել է, թե ոչ, Գյուլն ասել է. «Գիրեսունի մեր դատարանը այդ հարցով հետախուզման և կալանավորման պահանջ է ներկայացրել։ Մեր գործընկերներն էլ են նրան հետևում։ Ինչպես ասել էի, Ինտերպոլը այդ հարցում Թուրքիայի պահանջներին շատ դրական չի վերաբերվում։ Սակայն մենք շարունակելու ենք վերահաստատել մեր պահանջները, ինչպես այդ մարդու, այնպես էլ ահաբեկչական կազմակերպության տարբեր անդամների հետ կապված»։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Քևին (Քեմալ) Օքսուզը այս պահին դեռ Հայաստանում է:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա