13-րդ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում են 13 քաղաքական ուժեր
Lրացավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը։
Կենտրոնական ընտրոնական հանձնաժողով գրանցման փաստաթղթեր են ներկայացրել 13 քաղաքական ուժեր՝ 4-ը դաշինք և 9 կուսակցություն։
Նրանց գերակշիռ մասը հենց երեկ՝ վերջին օրը ներկայացավ ԿԸՀ։
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», որի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է, պայքարի է գնում «Իմ քայլը» դաշինքով։
Կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը, ով ԿԸՀ էր բերել փաստաթղթերը, փոխանցեց, որ ավագանու ցուցակում 170 անձ է ընդգրկված։ Հավելեց, որ ոչ մեկին որպես մրցակից չեն դիտարկում և պայքարում են երևանցիների խնդիրը լուծելու համար:
111 հոգանոց ցուցակով ու հաղթական տրամադրվածությամբ են արտահերթ ընտրության են գնում «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը»։ Նախկին ավագանու կազմում գործող «Ելք» խմբակցությունից դուրս շարունակելով համագործակցությունը՝ ներկայանում են նոր դաշինքով, որն անվանել են «Լույս»՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությամբ։
Ավագանու նախկին կազմից պայքարում այս անգամ երևանցիները կտեսնեն նաև «Երկիր Ծիրանի»-ին։ Նրանց քաղաքապետի թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը երեկ ԿԸՀ չէր եկել, բայց կուսակցության անդամներն ասացին, որ իրենք գնում են մեծամասնությունը վերցնելու, և երևանցիները վերջապես հնարավարություն ունեն ունենալու իրենց խնդիրներով մտահոգ քաղաքապետ։
Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» պայքարի է գնում ավելի մեծ՝ 195 հոգանոց ցուցակով։ Փաստաթղթերը բերել էին կազմակերպչական հատվածի պատասխանատուները, որոնք հրաժարվեցին շփվել լրագրողների հետ։ Նրանց թեկնածուն հիշեցնեմ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
49 հոգանոց ցուցակով ու «Ժպտա» կարգախոսով գրանցման փաստաթղթերը այսօր ԿԸՀ էր բերել «ժառանգությունը»։
Կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես քաղաքապետի թեկնածու, ոչ միայն խնդիրների լուծում է առաջարկում, այլև քաղաքի զարգացման ծրագրի հիմքում դնում է «Ժառանգության» անցած ուղին:
Ավագանիում մանդատներ ստանալու համար կպայքարի նաև «Երևանի հանրություն» դաշինքը: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն արդեն հստակ գիտի, թե որ խնդիրներն է առաջինը լուծելու եթե դառնա 2800 ամյա մայրաքաղաքի քաղաքապետը:
Սեպտեմբերի 23-ին ընտրացուցակներում ընդգրկված կլինի նաև Դաշնակցության անունը՝ իրենց թեկնածու, նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանի գլխավորությամբ։
Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեցին նաև Հայոց համազգային շարժումը՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությամբ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ դրա նախագահ Մանուել Գասպարյանի թեկնածությամբ, «Օրինաց երկիրը»՝ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի գլխավորած ցուցակով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր հանձնեցին ևս երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք, սակայն, չցանկացան խոսել՝ «Հայք կամ հայկազուններ» կուսակցությունը և «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը։


















































Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել
Բարդ լուծումներ են լինելու, խոսքն էական սահմանափակումների մասին է. Ավինյանը՝ օդի որակի կարգավորման մասին
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է ընթանում
Երևանի քաղաքապետարանում կան ձերբակալվածներ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի