Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը սպառնացել է Սալահի մորը
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհուրդի անդամ Հալիդ Լատիֆը թվիթերյան էջում սպառնացել է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի մորը:
«Կցանկանայի հիշեցնել Սալահին, որը նրա մայրը դեռ Եգիպտոսում է: Դու գտնվում ես արտասահմանում եւ կարող ես անել այն ամենը, ինչ ցանկանում ես: Կարծում եմ՝ շատերը կհասկանան, թե ինչ նկատի ունեմ ես»,- գրել է Հալիդ Լատիֆը, փոխանցում է The New Arab-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սալահը տարաձայնություններ ունի Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Վերջերս նա քննադատել էր երկրի ֆուտբոլային ղեակավությանը: Հարձակվողի եւ Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ կոնֆլիկտը սկսվել է նրա իմիջային իրավունքները խախտելու պատճառով: Բանն այն է, որ Սալահի լուսանկարը պատկերված է ազգային թիմի ինքնաթիռի վրա: Ինքնաթիռը Եգիպտոսի հավաքականին տրամադրել է WE բջջային կապի ընկերությունը, իսկ Սալահը պայմանագիր ունի այդ ընկերության գլխավոր մրցակից Vodafone-ի հետ:
Օրերս Մոհամեդ Սալահը հայտարարել էր, որ Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատասխանում իմ նամակներին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ