Ալիեւի ընտանիքի հետ կապված ադրբեջանական ավիաընկերությունը Պենտագոնի հետ խոշոր գործարքի շահառուն է եղել
Ադրբեջանական ավիաընկերությունը, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ, Պենտագոնի հետ խոշոր գործարքի շահառուն է եղել: Սա նոր գլուխ է դառնում երկար սագայում այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն համագործակցում Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կոռումպացված կառավարությունների հետ` հանուն Աֆղանստանում ռազմական գործողությունների:
«Silk Way» ադրբեջանական ավիաընկերությունը 10 տարի շարունակ դեպի Աֆղանստան եւ Աֆղանստանից 400 մլն դոլարի ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագրի շահառուն էր: Դա նրան հաջողվել է 420 մլն դոլար վարկի շնորհիվ, որը առատաձեռն պայմաններով տրամադրել էր ԱՄՆ-ի Արտահանման-Ներմուծման բանկը, ինչը թույլ տվեց ընկերությանը ձեռք բերել երեք 747-8 Boeing բեռնատար ինքնաթիռներ:
Այդպիսին են Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի (OCCRP) նախագծի հետաքննության արդյունքները:
Silk Way-ի սեփականության կառուցվածքը թափանցիկ չէ, սակայն OCCRP-ն մանրամասն նկարագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքին տանող ուղիները: 2010 թվականին հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Ալիեւի դուստրը` Արզու Ալիեւան ավիաընկերության սեփականատերերից մեկն էր:
(Այդ ժամանակ նա 21 տարեկան էր): OCCRP նաեւ պազրել է, որ Silk Way-ի մայր ընկերության (Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում հիմնադրված ընկերություն) տնօրենը հայտնի չէ:
Ադրբեջանը երկար տարիներ պնդում էր, որ Հյուսիսային բաշխիչ ցանցի (NDN) շրջանակներում աջակցում է դեպի Աֆղանստան ԱՄՆ-ի ռազմական տարանցման 40 տոկոսին: Ադրբեջանն, անկասկած, որոշակի դերակատարություն է ունեցել NDN-ում:
NDN-ի պատմության մեջ նման դրվագները բազմաթիվ են: Պենտագոնը վառելիքի ահռելի գործարքներ է տրամադրել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի ընտանիքի հետ կապված ընկերություններին՝ այդ երկրում «Մանաս» ավիաբազային մատակարարումներ տրամադրելու համար:
Վաշինգթոնը նաեւ էական աջակցություն է ցուցաբերել Ղրղզստանին, Տաջիկստանին եւ Ուզբեկստանին ռազմական օգնության հարցում NDN-ում այդ երկրների համագործակցության փոխարեն՝ չնայած բազմաթիվ ապացույցների, որ օգնություն ստացող անվտանգության ծառայությունները օգտագործվել են ներքին այլախոհության ճնշման համար:
Դիտորդները երկար ժամանակ քննադատել են Պենտագոնին նրա համար, որ նա չի ասել այն ընկերությունների մասին, որոնց հետ NDN-ի շրջանակներում գործարքներ են կնքվել:
«Silk Way-ը Ադրբեջան-Կենտրոնական Ասիա երթուղու համար կարեւոր գործընկեր էր, որն օգտագործվում էր դեպի Աֆղանստան ոչ մահացու նյութերի մեկ երրորդ մասը առաքելու համար», - ասել է Ադրբեջանում 2010-2011 թվականներին ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան:
«ԱՄՆ-ի զինված ուժերը արդարացիորեն կենտրոնացել են անհետաձգելի օպերատիվ-լոգիստիկ կարիքների, այլ ոչ թե ժողովրդավարության վրա», - նշել է նա:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա