Պրոֆեսիոնալ բանակ կառուցելու կարևորագույն նախապայմանը մրցունակ աշխատավարձն է
Այսօր ներկայացվեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ծրագիրը։ Ծրագրում ներկայացված պայմանագրային զինծառայողների, սպաների ու ենթասպաների աշխատավարձերի բարձրացման մասին։ Իսկապես, պրոֆեսիոնալ բանակ կառուցելու ճանապարհին սա կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Զինվորական ծառայությունը ոչ միայն պետք է հայրենասիրության դրսևորում լինի, այն պետք է «պրեստիժ» գործ, պատվաբեր ու շահավետ աշխատանք դառնա։ Բարձր աշխատավարձը լավ մասնագետ գտնելու, նրան աշխատավայրում պահելու կարևորագույն նախապայմանն է, բանակն էլ պետք է այդպիսին լինի։
Մենք ապրում ենք 21-րդ դարում ու դիպուկ կրակելը շատ քիչ է բանակում ծառայելու համար։ Իսկ որպեսզի լավ մասնագետը, «խելքով մարդը» որոշի իր կյանքը կապի բանակի հետ, նա պետք է վստահ լինի, որ ապահովված է լինելու, որ իր խելքով բանակում էլ կարող է վաստակել նույնքան գումար, որքան քաղաքացիական սեկտորում։
Ծրագրում նշված 240 և 480 հազար դրամ աշխատավարձերը՝ պայմանագրայինների ու սպաների համար, մեր երկրում կարող են դիտարկվել բավականին մրցունակ վարձատրություն։ Իհարկե, սրանով սահմանափակվել չի կարելի, պետք են սոցիալական և առողջապահական ապահովագրության լիարժեք ինստիտուտներ, պրոֆեսիոնալ զինվորականներին պետք է նաև բնակարաններով ապահովել, սակայն սկզբի համար սա էլ մեծ բան է։
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի այսպիսի ծրագիրը, համոզված եմ՝ դրական կընկալվի հասարակության կողմից և ընտրությունների օրը ժողովուրդն իր քվեով հավանություն կտա այդ բարեփոխումներին։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել