Երեւանում ընտրությունները կկայանան սեպտեմբերի 16-26-ն ընկած ժամկետում
Կառավարության այսօրվա նիստում գործադիր մարմինը որոշեց կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրությունների օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «ԿԸՀ-ը նիստ կանի եւ 30-40 օրում կորոշի ընտրության օրը»,- կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Վարչապետի հարցրեց. «Իսկ բարոյահոգեբանական առումով ԿԸՀ-ն պատրա՞ստ է ընտրություններին»։
«Կարծում եմ՝ այո, պատրաստ է»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններում ընտրակաշառքի փորձ արած քաղաքացին չպետք է մնա անպատասխան, ՀՀ քաղաքացու վրա ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, որին էլ միտված պետք է լինի Կառավարության գործունեությունը։


















































Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ
Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել
Բարդ լուծումներ են լինելու, խոսքն էական սահմանափակումների մասին է. Ավինյանը՝ օդի որակի կարգավորման մասին
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է ընթանում
Երևանի քաղաքապետարանում կան ձերբակալվածներ
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի