Աղաղակող բացահայտում. Էջմիածնի քաղաքապետարանն ամեն տարի մոտ 70 հազար դոլար է ծախսել միջոցառումների վրա
2014-2018թթ․ Էջմիածնի քաղաքապետարանը «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո ծախսել է 169,119,235 ՀՀ դրամ։
Այս մասին ֆբ-յան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
«Այսպես, համաքաղաքային միջոցառումների կազմակերպման, ապրանքների գնման, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար գումարները տրամադրվել են հիմնականում մեկ Ա/Ձ-ի, որը, հարկային մարմիններում գրանցված լինելով բոլորովին այլ գործունեության տեսակով, պարզվում է՝ բավական բազմաֆունկցիոնալ է եղել և բոլոր միջոցառումներին ընդառաջ (ենթադրաբար) ձեռք է բերել սնունդ, կենցաղային ապրանքներ,մատուցել ծառայություններ, անգամ քաղաքապետարանի համար ձեռք բերել ոսկյա մատանիներ՝ Տյառնընդառաջի տոնին նորապսակներին նվիրելու համար։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ամեն ապրանքի կամ ծառայության համար չդիմել մասնագիտացված կազմակերպության և նրանից ուղղակի ձեռք չբերել ապրանք կամ չստանալ ծառայություն, այլ օգտվել ինչ-որ միջնորդ Ա/Ձ-ից, որը այլ գործունեության տեսակով է գրանցված հարկային մարմիններում և շատ մեծ հավանականությամբ, ժողովրդական լեզվով ասած, փայ է մտել իր միջնորդական առաքելության արդյունքում»,-գրառել է Դիանա Գասպարյանը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...