Հայտնի են ամենաէժան բենզին վաճառող երկրները
Bloomberg գործակալությունը կազմել է երկրների վարկանիշային աղյուսակ՝ ըստ աշխարհում ամենաէժան եւ ամենաթանկ АИ-95 բենզին վաճառելու:
Bloomberg-ի վարկածով՝ ամենաէժան բենզինը վաճառվում է Վենեսուելայում, որտեղ 1 լիտր բենզինն արժե 0,01 դոլարից պակաս: Երկրորդ տեղում է Իրանը՝ 0,28 դոլար գնով, առաջին եռյակը եզրափակում է Քուվեյթը՝ լիտրը 0,35 դոլար ցուցանիշով:
Ամենաէժան բենզինով երկրների առաջին տասնյակ են մտել նաեւ Նիիգերիան (0,41 դոլար), Եգիպտոսը (0,43 դոլար), Սաուդյան Արաբիան (0,54 դոլար), Մալայզիան (0,54 դոլար), Ինդոնեզիան (0,67 դոլար), ԱՄԷ-ն (0,68 դոլար) եւ Ռուսաստանը (0,72 դոլար):
Վարկանիշի համաձայն՝ աշխարհում ամենաթանկ բենզինը Հոնկոնգում է (2,09 դոլար), Նորվեգիայում (2,02 դոլար) եւ Նիդերլանդներում (1,93 դոլար): Առաջին տասնյակի մեջ են մտել նաեւ Հունաստանը (1,91 դոլար), Իտալիան (1,91 դոլար), Դանիան (1,90 դոլար), Իսրայելը (1,86 դոլար), Պորտուգալիան (1,83 դոլար), Ֆինլանդիան (1,79 դոլար) եւ Ֆրանսիան (1,78 դոլար), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...