Չավուշօղլուն Բրյուսելում Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, որը հեռարձակվել է «Ազատության» ուղիղ եթերում, պատմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ ունեցած կարճ զրույցի մասին:
«Մի այսպիսի միջադեպ տեղի ունեցավ. երբ մենք նստած էինք պատվիրակությունների սրահում, Թուրքիայի ԱԳ նախարարը սրընթաց անցավ, հետո վերադաձավ եւ մոտեցավ՝ սկզբից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում հետ ծանոթություն ունեն Եվրախորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ: Հետո նաեւ ծանոթացավ ինձ եւ ասաց, որ իրենք հետեւում էին հայաստանյան գործընթացներին եւ տեղյակ են»,- պատմել է նա:
Չավուշօղլուն Նիկոլ Փաշինյանին նաեւ շնորհավորել է վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ հեռացել. «Որեւէ ուրիշ շփում չի եղել, կոնտակտ չի եղել»:


















































Յըլդըրըմ․ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ
Հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի անչափահաս քաղաքացուն հայրենիք ուղարկել
Թուրք բարձրաստիճան խորհրդարանականը Բաքվում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
Թուրքիան Հայաստանից լուր ստանալուց հետո տհաճություն է զգացել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի