«Անգլիայի հավաքականը դեռ ցույց կտա իրեն». արքայազն Ուիլյամը շնորհակալություն է հայտնել անգլիացի ֆուտբոլիստներին (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում հուլիսի 11-ին կայացած Խորվաթիա-Անգլիա խաղից հետո, որի ժամանակ Անգլիայի հավաքականը պարտություն կրեց Խորվաթիայի հավաքականից, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը շնորհակալություն է հայտնել անգլիացի ֆուտբոլիստներին և ասել, որ ինքը հպարտանում է թիմով: Համապատասխան գրառումը նա արել է Քենսինգթոնյան պալատի Twitter-ի էջում:
«Ես երբեք այսքան հպարտ չէի Անգլիայի հավաքականով, որքան այսօր: Դուք պետք է բարձր պահեք ձեր գլուխը: Դուք անհավանական աշխարհի առաջնություն եք անցկացրել, դուք պատմության մեջ եք մտել և հույս պարգևել թիմի երկրպագուներին: Մենք գիտենք, որ Անգլիայի հավաքականը դեռ ցույց կտա իրեն», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին:
The Daily Mail-ը ֆոտոշարքով ու տեսանյութով ներկայացրել է Անգլիայի հավաքականի երկրպագուների արձագանքը խաղի արդյունքին։ Նրանցից շատերն արտասվել են, մյուսները՝ հուսահատությունից նետվել ջրանցքը։
http://www.dailymail.co.uk/news/article-5945319/proud-thank-Mr-Southgate-Fans-praise-Englands-World-Cup-heroes.html#v-541772895961697450


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ