Հայաստանի «ռազմահայրենասերները» և «peace maker»-ները ոնց -որ նույն խելքի, բայց իրար հետ թշնամության մեջ գտնվող ախպերներ լինեն
Հայաստանի <<ռազմահայրենասերները>> և <>-ները ոնց -որ նույն խելքի, բայց իրար հետ թշնամության մեջ գտնվող ախպերներ լինեն:Առաջինների համար թուրքը արնախում գազան է, որի ուշքն ու միտքը հայի արյուն խմելն է: Տարիներ առաջ հայերը այս առաջինների քարոզչական ազդեցության տակ էին և, երբ Թուրքիա էին գնում ու թուրքը իրենց չէր կծում (ու խի պետք է կծեր, երբ իրան փող էիր բերում) ասում էին <<Յա էս թուրքերը կարգին էլ մարդիկ էին, մեզ խափել են, որ հայի արյուն են խմում>>: <>-ներն էլ մի հատ <<հուզիչ>> նյութ են գտնում թե ինչպես թուրքը կամ ադրբեջանցին վեհ արարք արեց հայի նկատմամբ կամ հակառակը հայը այդպիսի բան արեց ու սկսվում է ռասկրուտկեն: Այդ փաստը առնում են խոշորացույցի տակ և թմբկահարում: Էս երկու <<տեսակն>> էլ գիտակցաբար կամ անգիտակցաբար, փողի դիմաց կամ առանց դրա զբաղված են <<ուղեղների լավացմամբ>>:
Հայերի և ադրբեջանցիների անհատական լավ հարբերությունների մասին էնքան փաստեր կան կամ կային , որ էլ չասած: Ինքս էլ անձամբ ադրբեջանցիների նկատմամբ առանձնապես թշնամանք չեմ տածել և չեմ տածում: Կռվի ժամանակ էլ մի երկու անգամ առիթ է եղել ադրբեջանցի գերիների նկատմամբ մարդկային վերաբերմունք դրսևորելու, բայց անհատական մակարդակը և ազգային - պետական հարթությունները տարբեր բաներ են: Ադրբեջանի պետական ազգային իղձերի մեջ է մտնում տարածաշրջանը առանց Հայաստանի կամ Արցախի :
Ու էս բանը չհասկանալ ու ինչ-որ սենտիմենտալ պատմությունների հիման վրա <>-ություն անել հայության զգոնության թուլացմանը միտված , աշխարհի աղճատված պատկեր ներկայացնելու, հանրային գիտակցության մանիպուլիացիա է դավաճանության ձգտող տարրերով: Արևելյան ուղղությամբ մեր <<փիսմեյքերությունը>> և <<ռազմահայրենասիրությունը >> քարոզչական -գաղափարական մակարդակով պետք է կայանա ադրբեջանցիների մոտ թյուրքական ինքնագիտակցության նվազեցմանը նպաստելը : Իսկ Հայաստանի մեջ <<փիսմեյքերությունը>> և <<ռազմահայրենասիրությունը >> քարոզչական և գաղափարական մակարդակով պետք է լինի թուրքը <<քխա>> կամ <<պուպուշ>> անհեթեթ կլիշեների օգտագործման դադարեցումը:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել