Հայաստանը կարող է ստանալ «Հազարամյակի մարտահրավերի» օգնությունը. կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիր
ԱՄՆ կոնգրեսականների եւ գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացվում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կորպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը:
Նրա խոսքով՝ դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումը ստանալ. «Սակայն, ես զգույշ լավատեսությամբ եմ լցված: «Հազարամյակի մարտահրավեր»-ի հաստատման դեպքում Հայաստանին կարող է տրվել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն»:
Ըստ կոնգրեսականի՝ իր լավատեսության աղբյուրը նոր Հայաստանն է, Հայաստանի քաղաքացին, ով խաղաղ հեղափոխությամբ դուրս եկավ խորհրդային ավտորիտար եւ կոռուպցիոն ժառանգության ստվերից. «Սկզբում ես մտահոգ էի, անհանգստանում էի, որ այդ իրադարձությունները Հայաստանը հետ կմղեն, որ կարող է արյունահեղություն լինել: Հետո՝ տեսա թե իրականում ինչ է կատարվում եւ դա կարծես հրաշք լիներ. Մեկ քար չի նետվել, մեկ ատրճանակ չի կրակել: Այդ հեղափոխությունը կարծես տոնակատարություն լիներ: Երբ փոքր երեխաներն իրենց խաղալիքներով փակում էին փողոցները՝ այդ ամենն ուղղակի անհավատալի դրական զգացմունքներ էր արթնացնում»:
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ Հայաստանը ծաղկի եւ բարգավաճի, նշում է կոնգրեսականը: ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանին ինքնուրույն ապահովել սեփական էներգետիկ կարիքները, նոր աշխատատեղեր ստեղծել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, նշում է կոնգրեսական Կանչելյան-Սպիրը, ով ներկայացնում է տեխնոլոգիաների առաջատար Սան Ֆրանցիսկոն.
«Գուցե, մենք կարող ենք ուղարկել Իլոն Մասկին, ով Հայաստանում արեգակնային էներգիան կզարգացնի եւ վերջ կդնի երկրի կախվածությանը արտերկրի էներգակիրներից: Գուցե, կարող ենք ուղարկել Մարկ Զաքերբերգին, ով կօգնի զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Հայաստանի տաղանդավոր երիտասարդները կարող են երկիրը համաշխարհային տեխնոլոգիաների կենտրոնի վերածել, եթե նրանց տրվեն այդ միջոցները»:
Առաջիկա ամիսներին Ջեքի Կանչելյան-Սպիրը նախատեսում է Հայաստան բերել ԱՄՆ կոնգրեսականների եւս մի խմբի՝ նրանց Հայաստանը ներկայացնելու եւ անձամբ ծանոթանալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Դա անչափ կարեւոր այց է լինելու: Ես ցանկանում եմ մեր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի նոր կառավարությանն ու նոր վարչապետին»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...