Ֆրանսիայում հանել են ռուսաստանցի միլիարդատեր Սուլեյման Կերիմովին առաջադրված մեղադրանքները
Ֆրանսիայի իշխանությունները հանել են Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, միլիարդատեր Սուլեյման Կերիմովին առաջադրված բոլոր մեղադրանքները: Այս տեղեկությունը Интерфакс-ին հաղորդել է Կերիմովի փաստաբանը: Վերջինս նշել է, որ մոտ օրերին նրան կվերադարձվեն անձնագիրն ու վճարած գրավը: Նիս քաղաքի դատախազ Ժան Միշել-Պրետրը РБК-ին հայտնել է, որ Կերիմովը գործում նեգրավվելու է որպես վկա:
Հիշեցնենք, որ ռուս սենատորը ձերբակալվել էր նախորդ տարվա նոյեմբերի 20-ին ֆրանսիական Նիս քաղաքի օդանավակայանում: Նրա խափանման միջոցը ընտրվել էր անձնագրի հանձնումը և 5 միլիոն եվրո գրավի վճարումը: Ֆրանսիական իշխանությունները նրան մեղադրում էին անշարժ գույքի գնման ժամանակ չհայտարարագրված պայմանագրերի միջոցով հարկերը թաքցնելու մեջ:
Դեռևս 2017 թվականի մարտին Nice Matin պարբերականը գրել էր, որ դաղստանցի գործածարը Լազուրի ափում անշարժ գույք ունի: Թերթը գրել էր, որ փետրվար ամսին 12 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածք ունեցող առանձնատանը խուզարկություններ են եղել: Nice Matin-ի տեղեկություններով՝ քննիչները դրամական կտրոններ են հայտնաբերել, իսկ առանձնատան ավտոտնակում՝ «Ֆեռարի» և «Բուգատի» մակնիշի ավտոմեքենաներ:
Առանձնատան փաստաթղթերի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատերը շվեյցարացի ֆինանսիստ Ալեքսանդեր Շտուդհալտերն է եղել, սակայն Ֆրանսիայի իրավապահ մարմինները կարծում էին, որ վերջինս ընդամենը ձևական սեփականատեր է:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...