Արգենտինացի մեկնաբանը չի կարողացել զսպել էմոցիաները Մարկոս Ռոխոյի հաղթական գոլից հետո (տեսանյութ)
Արգենտինացի ֆուտբոլային մեկնաբան Պաբլո Հիրալտը «Թվիթերում» հրապարակել է ազգային թիմի պաշտպան Մարկոս Ռոխոյի` Նիգերիայի հետ խաղում հաղթական գոլին իր արձագանքի տեսանյութը:
Հանդիպումը կայացել է երեկ` հունիսի 26-ին, Սանկտ-Պետերբուրգում` ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում:
Հանդիպման վերջնամասում` 86-րդ րոպեին, Ռոխոն գնդակն ուղարկել է Նիգերիայի դարպասը` ձևակերպելով խաղի վերջնահաշիվը (2:1):
Այս հաղթանակի շնորհիվ Արգենտինան կարողացել է դուրս գալ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ: 1/8 եզրափակչում արգենտինացիները կմրցեն Ֆրանսիայի հետ:
Մունդիալի առաջին երկու խաղերում Արգենտինայի հավաքականն ընդամենը 1 միավոր էր վաստակել` ոչ-ոքի խաղալով Իսլանդիայի հետ (1:1) և ջախջախիչ պարտություն կրելով Խորվաթիայից (0:3):


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ