ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս
Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տեղի են ունենալու երկրորդ տուրի հանդիպումները։ Հունիսի 22-ին կկայանա 3 խաղ։
Օրվա առաջին խաղում կհանդիպեն Բրազիլիան և Կոստա Ռիկան։ Բրազիլացիների մեկնարկը ԱԱ-ում այն չէր, ինչին սպասում էին բոլորը․ Տիտեի գլխավորած թիմը 1։1 հաշվով ավարտեց Շվեյցարիայի հետ հանդիպումը։ Չնայած հնչած բազմաթիվ քննադատություններին, Բրազիլիան հանդես կգա նույն կազմով, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է գլխավոր մարզիչը։ Տիտեն նաև ասել է, որ չի պատրաստվում առաջատարի կարգավիճակից զրկել Նեյմարին, որի խաղը առաջին տուրում մեղմ ասած լավ մակարդակի վրա չէր։ Կոստա Ռիկայի հետ պենտակամպեոններին անհրաժեշտ է միայն հաղթանակ։
Կոստա Ռիկան առաջին տուրում դժգույն խաղով պարտվել էր Սերբիային, նրանց այս խաղում ևս միավորներ են պետք։
Հավաքականները հանդիպել են 2 անգամ (2011, 2015), և 2 դեպքում էլ նվազագույն հաշվով հաղթել են բրազիլացիները։
E խմբի Բրազիլիա - Կոստա Ռիկա հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

Այս խմբի մյուս խաղում կհանդիպեն Սերբիան և Շվեյցարիան։ Մլադեն Կրստաիչը և Վլադիմիր Պետկովիչը պետք է գոհ լինեն մեկնարկից․ Կրտաիչի գլխավորած թիմը հաղթեց Կոստա Ռիկային, իսկ Պետկովիչը կարողացավ հակախաղ գտնել առաջնության ֆավորիտներից մեկի դեմ։
Հաղթանակի դեպքում Սերբիան կմիանա 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած հավաքականներին։ Շվեյցարիան 3 միավոր վաստակելու դեպքում լավ հնարավորություններ կունենա պայքարը շարունակել հաջորդ փուլում։
Սերբիա - Շվեյցարիա հանդիպումը տեղի կունենա Կալինինգրադում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

Նիգերիա - Իսլանդիա խաղով կավարտվի երկրորդ տուրը D խմբում։ Արգենտինացիների անհաջողությունից հավասարապես կարող են օգտվել 2 հավաքականները։ Իսլանդիան հաղթանակի դեպքում կվաստակի 4 միավոր և վերջին տուրում (Խորվաթիային) չպարտվելու դեպքում դուրս կգա հաջորդ փուլ։ Նիգերիան այս խաղում 3 միավոր վաստակելու պարագայում կբարձրանա երկրորդ տեղ և վերջին տուրում Արգենտինայի հետ ոչ ոքին երջանկություն կպարգևի աֆրիկացիներին։
Նիգերիա - Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա Վոլգոգրադում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ