«Ծառուկյան» խմբակցությունը եւս կողմ է «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների կատարմանը
Հայաստանի ԱԺ-ն 88 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութայմբ ընդունեց «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագիծն ընդունվեց 80 կողմ ձայներով, միաձայն:
Առաջին ընթերցման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ այս օրինագծի հետ կապված իրենք ունեցել են որոշակի մտահոգություններ. «Մեր գործընկերների հետ քննարկելով մտահոգությունները հանվել են, կոմպրոմիսը գտնված է եւ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկում»:
Նշենք, որ օրինագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ այս նախագծով բարեգործության շրջանակները, բարեգործություն իրականացնողների շրջանակը չեն փոխվում, այսինքն եթե բարեգործը չի ցանկանում օգտվել առաջարկվող արտոնություններից, ապա իրավասու մարմինը նրա հետ ոչ մի առնչություն ունենալ չի կարող:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնում էր, թե եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նաեւ հետեւյալ օրինագծերը.
- Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
- «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այսպիսով իրենք ավարտում են ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքը: Նիստն ավարտվեց Հայաստանի հիմնով, որը ներկաներն ունկնդրեցին հոտընկայս:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...