Խորհրդարանն ընդունեց կուտակային համակարգի մասին օրինագիծը
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4։
Օրենքով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:
Նախկին կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, հիշեցնենք, կառավարությունն ընդունեց հունիսի 11-ին։ Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց՝ ընդգծելով, որ սկզբունքորեն դեմ է օրենքում պարտադիր բաղադրիչը պահպանելու Փաշինյանի կառավարության որոշմանը։
Այսօր վարչապետը հայտարարեց, որ չի ընդունում նախարարի հրաժարականը և շարունակելու են համատեղ աշխատանքը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...