Ինչ են առաջարկում Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը
Արդեն իսկ պարզ է, թե ովքեր են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Արդեն իսկ պարզ է, թե որ ուժերն են լինելու առաջատարները եւ հիմնական ուժերը: Ավելին, արդեն իսկ պարզ է, թե ով ինչ նպատակի համար է մտել ընտրապայքարի մեջ:
Օրերս տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը: Դաշինքի առաջնորդների ելույթներից արդեն իսկ պարզ է, թե ինչ է առաջարկում այս դաշինքը ժողովրդին եւ ինչու է մտել ընտրապայքարի մեջ:
«Ես ասում եմ՝ հերի՛ք է ապրենք ապագայի երազանքներով։ Եկեք հիմա միասնական ջանքերով կերտենք մեր ուզած Հայաստանը։
Ես ասում եմ՝ հերի՛ք է հանդուրժել այն չքավորությունը, որի մեջ ապրում է մեր ժողովուրդը։ Հերի՛ք է չարաշահենք մեր ուսուցիչների, բժիշկների, գիտաշխատողների, ոստիկանների, դասախոսների, գյուղացիների, մեր բոլոր քաղաքացիների համբերությունը։
Եվ առաջարկում եմ՝ հենց այս՝ «Հերի՛ք է» կարգախոսով քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, տուն առ տուն մարդկանց մեջ արթնացնենք արժանապատվության, հույսի և լավատեսության ալիքը։
Ես ասում եմ՝ հերի՛ք է հանդուրժենք անարդարությունը։ Մեզ օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն, հացի պես արդարություն է պետք:
Եկեք միասի´ն կերտենք մեր կայուն ու արդար ապագան»,- իր ելույթում շեշտեց Սեյրան Օհանյանը:
Իհարկե, հիմա կարծես նորաձեւության ճիչ լինի Սեյրան Օհանյանին քննադատելը եւ ասելը, թե բա ինչու երբ նախարար էիր այդ հարցերը չէիր լուծում: Մեկ անգամ եւս ընդգծենք, որ հենց Սեյրան Օհանյանը նշել է, որ ոչ բոլոր հարցերն է հնարավոր լուծել զբաղեցնելով նախարարի պաշտոնը: Երկրին անհրաժեշտ են համակարգված եւ համապարփակ փոփոխություններ: Հենց սա է պատճառը, որ Օհանյանը հրաժարվել է առաջարկվող պաշտոններից եւ մտել հրապարակային քաղաքականություն:
Իսկ Վարդան Օսկանյանի ձեւակերպումը, թե ինչպես կարելի է բարելավել մարդկանց կյանքը, ինչ է պետք անել օտարերկրյա ներդրումները կրկին Հայաստան բերելու համար, ցույց տվեց, որ դաշինքի առաջնորդները ոչ միայն գիտեն, թե ինչ է պետք անել, այլ ի վիճակի են այդ քայլերն իրականացնել:
Եւ պատահական չէ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը՝ Այս անգամ ժողովուրդը հաղթելու է:
Հիմա հերթը ժողովրդինն է: Օսկանյանը, Օհանյանը, Րաֆֆին մի կողմ են դրել իրենց տարակարծությունները, միավորել են ջանքերը հանուն Հայաստանի, թիկունքում ունենալով հզոր աջակցություն: Հիմա հերթը ՀՀ քաղաքացունն է, որն ընդամենն իր քվեարկությամբ պետք է թույլ տա այս մարդկանց Հայաստանում կրկնել կորեական հրաշքը: Ընդամենը մեկ քայլ՝ վստահել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:
Գագիկ Մարտիրոսյան


















































Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին
Այդ քայքայված բանակով այսօրվա իշխանությունը ամեն օր էլ ավելի քայքայելով նոր խնդիրներ է կատարում (տեսանյութ)
«Ինձ համար պաշտոնները կարևոր չեն. կարևոր է ծառայելը հայրենիքին»
«Ուրվագիծ» հաղորդման հյուրը Վարդան Օսկանյանն է
«Պատասխան» հաղորդաշարի հյուրը Սեյրան Օհանյանն է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է