«Եթե F-35 կործանիչները Թուրքիային չմատակարարվեն՝ մենք ունենք այլընտրանք, որը կօգտագործենք»․ Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է ԱՄՆ սենատի կողմից 2019 թվականի համար նախատեսված պաշտպանության ոլորտի բյուջեի նախագծի սեփական տարբերակի ընդունումը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու դեպքում։
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Թուրքիայի վարչապետը Սենատի այդ որոշումն անվանել է տխրեցնող ու հայտարարել, որ եթե ամերիկյան F-35 կործանիչները Թուրքիային չմատակարարվեն՝ իրենք ունեն այլընտրանք, որը կօգտագործեն։
«Նման քայլերը հակասում են ռազմավարական գործընկերության ոգուն»,- հավելել է Յըլդըրըմը։
Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ սենատում ընդունված փաստաթղթի՝ Թուրքիայի և ՌԴ-ի միջև նման խոշոր գործարքի իրականացումը փաստացի հակասում է 2017 թվականին ընդունված Եվրոպայում և Եվրասիայում ռուսական ազդեցությանը հակազդելու մասին օրենքին։
«Նախագահը պետք է բարեխղճորեն կիրառի այս օրենքը՝ գործի դնելով համապատասխան պատժամիջոցներ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ, որը կապ ունի նման խոշոր գործարքի հետ», - ասված է փաստաթղթում։
Պաշտպանության ոլորտի բյուջեի տվյալ նախագիծը մեկն է երկուսից, որոնք ներկայացված են ամերիկացի օրենսդիրների դիտարկմանը՝ համապատասխան որոշման համար։ Երկրորդ նախագիծը ստորին պալատի նախաձեռնությունն է ու արդեն հաստատված է տվյալ պալատի կողմից։ Երկու նախագծերն ի վերջո նախատեսվում է միացնել իրար ու դնել վերջնական քվեարկության։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին