Ուրուգվայը հաղթեց Եգիպտոսին (տեսանյութ)
Ռուսաստանում հունիսի 14-ին մեկնարկած աշխարհի առաջնության A խմբում ավարտվեց առաջին տուրը։
Եկատերինբուրգում հանդիպեցին Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականները։ Սպասվում էր, որ խաղի մեկնարկային կազմում կլինի եգիպտացիների առաջատար Մոհամեդ Սալահը, սակայն Էկտոր Կուպերը պահեստայինների նստարանին թողեց «Լիվերպուլի» հարձակվողին։
Խաղն անցավ լարված պայքարում, Եգիպտոսը հիմնականում պաշտպանվում էր, սակայն երբեմն վտանգավոր գրոհում էր։
Օսկար Տաբարեսի գլխավորած հավաքականը առջևի գծում ունենալով Սուարես- Կավանի հարձակողական զույգը մշտապես սպառնում էր աֆրիկյան հավաքականի դարպասին։
Ուրուգվայի համար հաղթական էր 90-րդ րոպեն, երբ ստանդարտի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Խոսե Մարիա Խիմենեսը։
Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Ռուսաստանը 5։0 հաշվով հաղթել էր Սաուդյան Արաբիայի հավաքականին։
ԱԱ-2018, A խումբ
Եգիպտոս – Ուրուգվայ՝ 0։1
Խոսե Մարիա Խիմենես, 90
Եգիպտոս․ Մոհամեդ Էլ Շենավի, Ահմեդ Ֆատհի, Ալի Գաբր, Ահմեդ Հեգազի, Մոհամեդ Աբդուլ-Շաֆի, Մոհամեդ Էլ Նենի, Տարեկ Համեդ (Սեմ Մորսի, 50), Ամր Վարդա (Ռամադան Սոբհի, 82), Աբդալա Էլ Սայիդ, Մահմուդ Տրեզեգե, Մարվան Մոհսեն (Կահրաբա, 63)։
Ուրուգվայ․ Ֆերնանդո Մուսլերա, Գիլյերմո Վարելա (Լուկաս Տորեյրա, 87), Դիեգո Գոդին, Խոսե Խիմենես, Մարտին Կասերես, Նաիտան Նանդես (Կարլոս Սանչես, 58), Ռոդրիգո Բենտանկուր, Մատիաս Վեսինո, Ջորջիան դե Արասկաետա (Քրիստիան Ռոդրիգես, 59), Լուիս Սուարես, Էդինսոն Կավանի։


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ