Մոսկվայում կայացել է Ալիև-Պուտին հանդիպումը
Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել են Մոսկվայի և Բաքվի միջև տնտեսական, քաղաքական և մարդասիրական փոխգործակցության «լավ տեմպերը»:
Պուտինը նշել է, որ անցած տարվա ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 34,4 տոկոս, այս տարվա առաջին եռամսյակում՝ ևս մոտ 19 տոկոս:
«Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա այստեղ ամեն ինչ շատ կայուն է, խորհրդարանականների գծով կան մշտական շփումներ, հասարակական կազմակերպությունների գծով զարգանում են մարդասիրական կապերը: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել»,- ասել է Պուտինը:
Ալիևն, իր հերթին, շնորհավորել է ՌԴ նախագահին հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա և Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը պատրաստությունները բարեհաջող ավարտելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ բոլորը գոհ կմնան:
«Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ես նույնպես կցանկանայի գոհունակություն հայտնել մեր հարաբերությունների զարգացման առնչությամբ… Այսօր լավ հնարավորություն է նաև փոխանակվել ընթացիկ օրակարգի վերաբերյալ կարծիքներով, որը նույնպես լայն է»,- հավելել է Ալիևը:
ՌԴ նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահին սպասում է Ռուսաստանում օգոստոսի 30-ին:
«Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք հիմնարար կերպով կքննարկենք և կզբաղվենք դրանով օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ընթացքում: Բայց մինչ այդ մեր գործընկերները կպատրաստեն ձեր այցը Ռուսաստան»,- ասել է Պուտինը:
Ալիևը հունիսի 14-ին ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բացման արարողությանը ներկա է լինելու նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


















































Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ալիևը վիրավորել է խորհրդային համակարգում կարիերա արած իր հոր՝ Հեյդարի հիշատակը. «Кавказарь»
Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև
Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը